Թրամփը հիասթափված է Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Ռուսաստանից և Ուկրաինայից, ցանկանում է, որ կռիվն ավարտվի, պատերազմն ավարտվի, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիթը։
«Ես կարող եմ հաստատել, որ Սթիվ Վիտկոֆֆը Ռուսաստանում է Կրեմլի և Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունների նպատակով»,- ասել է Լեւիթը։
Նա նշել է, որ սա հերթական քայլն է բանակցային գործընթացում, որն «ուղղված է հրադադար հաստատելու և վերջնական խաղաղության համաձայնագրի կնքելու համար»։
«Նախագահը հասկացրել է, որ ինքը շարունակաբար հիասթափված է այս հակամարտության երկու կողմերից», - ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։