Ձեր ստորագրած ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է․ Խաչատրյանը՝ իշխանությանը
Մարդու իրավունքներից եք խոսում եւ ուզում եք, որ ձեզ հավատա՞նք, դե գնացեք Արցախում մարդու իրավունքներից խոսեք, կյանքի, ազատության իրավունքից խոսեք․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Ադրբեջանը բառացիոներն ասում է՝ թքած ունեմ միջազգային իրավունքի վրա, ես ուժի միջոցով իմ հարցերը լուծեցի։ Եթե դուք դեռ հույս ունեք պահպանել այն իրավունքն ու աշխարհակարգը, որ ստեղծել եք, ուրեմն խոսքից պետք է անցնել գործին։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի ադրբեջանական ագրեսիան, հստակ քայլեր պետք է լինեն, պատժամիջոցներ կիրառվեն»,-նշեց պատգամավորը։
Դիմելով Հայաստանի իշխանություններին եւ միջազգային կառույցներին՝ Խաչատրյանն ասաց, որ ցանկացած ստորագրվելիք փաստաթուղթ, որը կհակասի հայ ժողովրդի իղձերին, նպատակներին՝ առ ոչինչ է։
«Դուք չունեք այդ իրավունքը։ Չեղարկվելու է ցանկացած համաձայնություն։ Այսօր Ադրբեջանի ճնշման արդյունքում, եթե անգամ համաձայնություն ձեռք բերվի ԱՄՆ-ում, որտեղ Արարարտ Միրզոյանը այս օրերին բանակցում է, գրոշի արժեք չի ունենա։ Որեւէ իշխանություն հավերժ չէ, հայտարարություններ մի արեք, որը կարող է վաղը մեր դեմ օգտագործվել»,- ասաց Խաչատրյանը։
ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ավարտվեց ՀՅԴ-ի կազմակեպած «SOS Artsakh» 24-ժամյա նստացույցը, որ նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ:
Մանրամասն՝ տեսանյութում