Աղդամով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը ստում է․ Մարուքյան

Աղդամով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը ստում է․ Մարուքյան

Բրյուսելում երկրի ղեկավարների մակարդակով Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել,- այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, փոխանցում են լրատվամիջոցները։

«Սա ադրբեջանական նարատիվ է: Բոլոր հարթակներում դրա պատասխանը կտրվի։ Այդ սուտը բացահայտվելու է: Եթե ուրիշ բան էլ չէ, Միշելի հայտարարությամբ ամեն ինչ ասվում է»,- ընդգծել է դեսպանը։