Խաղաղ պայմաններում նման զոհեր ունենալն անընդունելի է, պետք է պատասխան տան․ Օհանյան

Այսօր մենք լուր ստացանք, որ Զինված ուժերում ցավալի դեպք է տեղի ունեցել, և այդ դեպքի պատասխանատուները՝ հակահրդեհային պատրաստությունից մինչև անվտանգություն, պետք է պատասխան տան։

Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաները ևս պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ դեպքի հետ կապված։

«Եթե մենք ունենում ենք զոհեր ու կորուստներ մարտական գործողությունների ժամանակ, հայրենիքի պաշտպանության ժամանակ, դա, որևէ կերպ, ընկալելի է։ Իսկ խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների ժամանակ այսպիսի կորուստներ ունենալը, մեր ժողովրդի համար անընդունելի է»,- շեշտեց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։