ԱՄՆ-ն աղետների արձագանքման խումբ կտեղակայի՝ ԼՂ-ում ճգնաժամի ֆոնին

ԱՄՆ-ն աղետների արձագանքման խումբ կտեղակայի՝  ԼՂ-ում ճգնաժամի ֆոնին

Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Ղարաբաղում ճգնաժամի ֆոնին, կստեղծի աղետների արձագանքման խումբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությունը։

«Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը կհայտարարի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է աղետների արձագանքման թիմ՝ ամերիկյան հումանիտար օգնությունը համակարգելու համար»,- հաղորդում է գործակալությունը։ Այս թիմի խնդիրն է լինելու գնահատել իրավիճակը, բացահայտել առաջնահերթ կարիքները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը երկուշաբթի ժամանել էր Հայաստան։