Ինչո՞ւ հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել գերիների վերադարձի օրը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել գերիների վերադարձի օրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Դեկտեմբերի 13-ին Ղազախ-Իջեւան սահմանին Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակում իրականացրին:
Ադրբեջանը վերադարձրեց 32 հայի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։
Գերիների վերադարձի գործընթացից հետո համացանցում եւ հանրության շրջանում բուռն քննարկվեց նաեւ այն, որ սահմանին գերիների փոխանակումն իրականացնելու գործընթացը լուսաբանում էին միայն ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ հայկական ԶԼՄ-ներն այնտեղ չէին:

Մինչ ադրբեջանական պետական լրատվամիջոցները մեծ շուքով լուսաբանում էին գործընթացը, հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել անգամ գնալ սահման՝ լուսաբանելու հանրության համար այդ խիստ կարեւոր ու սպասված իրադարձությունը:
Տհաճ իրավիճակ էր ստեղծվել նաեւ այն առումով, որ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի եւ ժամի մասին տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարություն՝ պարզելու, թե ինչու հայկական ԶԼՄ-ների այցը սահման չէր կազմակերպվել։
«Նպատակահարմար է համարվել այդպես կազմակերպել, այս դեպքում կարեւորը գերիների վերադարձն է:
Այս դեպքում կարեւոր է համարվել, որպեսզի առաջնահերթ կերպով գերիների վերադարձը կազմակերպվի»,- ասաց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: