ԵԱ․ Հայաստանի սամբիստները նվաճել են 19 մեդալ

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների ներկայացուցիչները նվաճել են19 մեդալ (4 ոսկի, 4 արծաթ, 11 բրոնզ), ընդհանուր հաշվարկում գրավեցին երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկած Ռուսաստանի թիմին, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը:
Դեռահասներ (14-16 տարեկան)
Սամվել Դանիելյան - 46 կգ - բրոնզ
Նարեկ Սիմոնյան - 53 կգ - ոսկի
Անդրե Սարդարյան - 58 կգ - բրոնզ
Գոռ Աղասարյան - 79 կգ - բրոնզ
Դավիթ Բարսեղյան - 88+ կգ - արծաթ
Պատանիներ (16-18 տարեկան)
Ալիկ Մեքինյան - 53 կգ - բրոնզ
Արմեն Աղումյան - 58 կգ - ոսկի
Էրիկ Գուրջանյան - 64 կգ - բրոնզ
Համլետ Պարսամյան - 71 կգ - արծաթ
Էրիկ Սաղաթելյան - 98+ կգ - բրոնզ
Աղջիկներ (18-20 տարեկան)
Աննա Այվազյան - 50 կգ - արծաթ
Նանե Հակոբյան - 65 կգ - բրոնզ
Տղամարդիկ
Տիգրան Կիրակոսյան - 58 կգ - բրոնզ
Նարեկ Դալլաքյան - 64 կգ - բրոնզ
Բորիս Շատվերյան - 79 կգ - բրոնզ
Արսեն Խանջյան - 98 կգ - ոսկի
Կանայք
Վարսիկ Գրիգորյան - 54 կգ - արծաթ
Մարտական սամբո
Մխիթար Մխիթարյան - 58 կգ - բրոնզ
Արման Ավանեսյան - 98 կգ - ոսկի