Խնայել յուրայիններին
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի ղեկավար Դավիթ Ղուլունցն է, ով առաջին անգամը չէ, որ հայտնվում է քրեական սկանդալների մեջ:
Ինչո՞ւ է լռում ոստիկանությունը
Երեք օր է անցել Սյունիքի մարզի Տեղ գյուղի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալությունից, բայց Ներքին գործերի նախարարությունն այդպես էլ չի մեկնաբանել՝ ինչ էին պահանջում ոստիկանները, որ Ղուլունցը չէր ենթարկվել ու նրան բաժին էին տարել։
Օրինախախտը
Տվյալ դեպքում, ոստիկանության լռության պատճառը քաղաքական իշխանության յուրայինին աջակցելն է, նրա օրինախախտումը քողարկելը:
Բանն այն է, որ առանց հողի կարգը փոխելու, առանց ավագանու հաստատելու, Ղուլունցը որոշել է, որ պետք է շինություն անի ու սկսել է անել:
Հիմա պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացնեին ՔՊ գործիչները, եթե այս օրինախախտման համար մեղադրվեր որևէ ընդդիմադիր:
Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են:
Վահրամ Բագրատյան