Ինքնաոչնչացման ռեժիմ

Ինքնաոչնչացման ռեժիմ

Բաքվի ռազմական դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված Վագիֆ Խաչատյանին:

«Ես անմեղ մարդ եմ»,- դատարանում հուսահատ հայտարարում էր անօգնական Խաչատրյանը, որի, թերևս, միակ «մեղքը» հայ, արցախցի ծնվելն է:

Թշմանին նենգ է ու խտրականություն չի դնում որևէ միջոցի առաջ, պատերազմում տարած հաղթանակը վերածում է հայ ժողովրդի նվաստացման ակտի:

Բայց «Ես անմեղ մարդ եմ» ուղերձը հասցեագրված է նաև Հայաստանի հասարակությանը, էլիտային, որոնց անտարբեր հայացքի ներքո տեղի է ունենում այս ֆարսը, արդարադատության ծաղրուծանակը:

Մեր հասարակությունը միացված է ինքնաոչնչացման ռեժիմին. ո՞ւր են բողոքի ակցիաները, միջազգային կառույցները հեղեղող նամակներն ու գրությունները:
Մեր ժողովուրդը, թերևս, չի գիտակցում, որ Բաքվի բանտում երեկ դատվել է ոչ թե կոնկրետ անձ, այլ մեզնից յուրաքանչյուրը, մեր արժանապատվությունը, էթնիկ պատկանելիությունը, սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքը:

Մենք չենք գիտակցում, որ վաղն էլ ոչ թե Արկադի Ղուկասյանի կամ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի կամ Ռուբեն Վարդանյանի դատավճիռն է կայացվելու, այլ «դատվելու» է Արցախի պետականությունը, կասկածի տակ են դրվելու մեր պետականության հիմքերն՝ առհասարակ:

Գրելու, ասելու շատ բան կա, բայց տպավորություն է, որ բոլորս, մեր հասարակությունը, պետությունը քաղաքակրթական ճգնաժամի մեջ ենք: Լուրջ ճգնաժամի՝ գոյաբանական ռիսկերով լեցուն:

Վահրամ Բագրատյան