Ֆրանսիայի ԱՆ նախարարը դատարան կներկայանա

Ֆրանսիայի ԱՆ նախարարը  դատարան կներկայանա

Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին կներկայանա Հանրապետության դատարան՝ իրեն առաջադրված մեղադրանքների առնչությամբ։

Նա մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և պաշտոնը անձնական շահով դրդված օգտագործելու համար։ Գրել է Le Monde-ը։

Մեղադրանքի համաձայն՝ նա սկսել է անձնական հաշիվներ մաքրել դատավորների և դատախազների հետ, որոնց նա առընչրել է որպես փաստաբան աշխատելիս։ Նա իր գործողությունների սկսել է 2020 թվականին արդարադատության նախարար դառնալուց հետո:

Հանրապետության դատարանը, որը բաղկացած է 3 դատավորից և 12 պատգամավորից, հատուկ դատական ​​մարմին է, որի գործունեության ոլորտն ընդգրկում է բացառապես նախարարների և երկրի կառավարության նախկին նախարարների մեղադրանքների քննությունը։

Դյուպոն-Մորետին առաջին գործող նախարարն է, որը կներկայանա Հանրապետության դատարան: Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը, առողջապահության նախկին նախարար Էդմոն Էրվեն և ներքին գործերի նախկին նախարար Շառլ Պասկուան տարբեր ժամանակներում հայտնվել են այս դատարանում։

Նախարարը մինչ պաշտոնը ստանձնելը ամենահայտնի փաստաբաններից է եղել։ Նրա հաճախորդների թվում էր Ժերոմ Կերվիելը, որի խարդախության պատճառով 2008 թվականին ֆրանսիական խոշորագույն բանկերից մեկը՝ Societe Generale-ը, կորցրել էր 5 միլիարդ եվրո և գրեթե դադարել գոյություն ունենալ:

Դյուպոն-Մորետտիի մեկ այլ նշանավոր հաճախորդ է եղել WikiLeaks-ի հիմնադիր, հաքեր Ջուլիան Ասանժը, որը մեղադրվում է Միացյալ Նահանգների պետական գաղտնիքները հրապարակելու համար։