Անհայտ տղամարդը 22 մեքենա է այրել կայանատեղիում․ Վլադիվոստոկ (տեսանյութ)

Վլադիվոստոկում հարկային ծառայության 22 մեքենա է այրվել կայանատեղիում։
Տարածված կադրերում երևում է, որ անհայտ տղամարդը առնվազն երկու Մոլոտովի կոկտեյլ է նետում կայանված մեքենաների ուղղությամբ, գրել են ԶԼՄ-ները։
ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածով։ Գործը գտնվում է մարզային դատախազության հսկողության ներքո։
Կադրերն այստեղ