Պավել Պրիլուչնին պատմել է, թե ինչպես են երեխաներն ընդունել իր հայազգի նոր կնոջը

Դերասան Պավել Պրիլուչնին Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են երեխաներն ընդունել իր նոր կնոջը՝ Զեփյուռ Բրուտյանին։ Զույգն ամուսնացել է 2022 թվականի օգոստոսի 25-ին։
«Նա շատ լավ է շփվում իմ փոքրիկների հետ: Նրանք ընդհանուր լեզու գտան: Երեխաները պաշտում են նրան: Դա ուղղակի հիասքանչ է: Ես շատ ուրախ եմ: Որդուս հետ նրանք պարզապես ընկերներ են, և նույնիսկ՝ նույն հասակի։ Ինքը՝ Զեփյուռը, դեռ փոքր է (դերասանուհին 26 տարեկան է - Gazeta.ru), նրան հետաքրքրում է և՛ խաղալը, և՛ վազվզելը»,- ասել է արտիստը։
Պավել Պրիլուչնին ամուսնացած էր դերասանուհի Ագաթա Մուցենիեցի հետ, նրանք ունեն երկու երեխա՝ ինը տարեկան որդի Տիմոթին և վեցամյա դուստր Միյան։ Արտիստներն ամուսնալուծվել են 2020 թվականի հունիսի 15-ին, նրանք կարողացել են բարելավել հարաբերությունները բաժանումից երեք տարի անց։
Պրիլուչնին նաև խոստովանել է, որ ցանկանում է նորից հայր դառնալ, թեև ամուսնալուծությունից հետո այդ մասին չի էլ մտածել, բայց ամուսնանալով Զեփյուռ Բրուտյանի հետ՝ փոխել է իր հայացքները։