Թուրքական ընդդիմության առաջնորդը կոչ է անում մարտի 23-ին ցույցեր կազմակերպել ի պաշտպանություն Իմամօղլուի

Թուրքական ընդդիմության առաջնորդը կոչ է անում մարտի 23-ին ցույցեր կազմակերպել ի պաշտպանություն Իմամօղլուի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը կոչ է արել 86 միլիոնանոց հանրապետության բնակիչներին հաջորդ կիրակի օրը՝ մարտի 23-ին, դուրս գալ փողոց՝ բողոքելու Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման դեմ։

«Այս կիրակի մենք՝ հազարավոր, միլիոնավոր, դուրս կգանք փողոցներ: Մարտի 23-ը կլինի արտահերթ ընտրությունների նախագուշակ: Ես կոչ եմ անում CHP-ի բոլոր ներկայացուցիչներին աջակցել Իմամօղլուին՝ որպես Թուրքիայի ապագա նախագահ»,- ասել է Օզելը Ստամբուլում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ:

Ստամբուլի իշխանություններն արգելել են քաղաքում հանրային միջոցառումները մինչև մարտի 23-ը, սակայն CHP-ի առաջնորդը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքել քաղաքապետի ձերբակալության դեմ։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են Իմամօղլուի հետ համերաշխության կարգախոսներ և պահանջել կառավարության և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։

Ստամբուլի քաղաքապետի հետ կապված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Անկարայում եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում։

Կադրերը՝ այստեղ