Սերբիայի խորհրդարանը զանգվածային ցույցերից հետո ցրել է կառավարությունը

Սերբիայի խորհրդարանը զանգվածային ցույցերից հետո ցրել է կառավարությունը

Սերբիայի խորհրդարանը ցրել է կառավարությունը ուսանողների՝ Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով սկսված զանգվածային բողոքի ակցիաների պատճառով:

Մեկնարկում է նոր կառավարության ձևավորման 30-օրյա ժամկետը։ Եթե ​​այս ժամկետում կաբինետ չձեւավորվի, երկրում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Վարչապետ Միլոշ Վուչեւիչը հունվարի 28-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին, քանի որ բողոքի ցույցերը մեծ թափ էին ստացել։ Զանգվածային դժգոհության պատճառ է դարձել 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումը, որի հետևանքով մահացել է 15 մարդ։ Ողբերգությունը կոռուպցիայի և անփութության մեղադրանքներ է առաջացրել նախագահ Ալեքսանդր Վուչիչի կառավարության նկատմամբ:

Վուչիչը ավելի վաղ առաջարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ապրիլին՝ ասելով, որ պատրաստ է դրանք անցկացնել, եթե ընդդիմությունը դա պահանջի։