Հայտնի է դարձել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի հետ Մեսսիի կոնֆլիկտի մասին

Հարձակվող Լիոնել Մեսսին կոնֆլիկտ ունի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ։ Այս մասին հայտնել է LA100-ը:
Լրագրող Շերկիս Բիալոյի խոսքով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուրուգվայի հետ խաղից առաջ։ Թյուրիմացությունը մեծացել այն խոսակցությունների ֆոնին, որ արգենտինացի ֆուտբոլիստները խաղից մի քանի օր առաջ մասնակցել են մասնավոր երեկույթի:
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 17-ին եւ ավարտվել Արգենտինայի պարտությամբ՝ 0։2 հաշվով։ Արդյունք չցուցաբերած Մեսսին կռվի մեջ է մտել ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվերի հետ։
Արգենտինան գլխավորում է Հարավային Ամերիկայի ընտրական գոտու մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 15 միավոր։ Ուրուգվայը 13 միավորով երկրորդն է։