Հայաստանում սպանությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել

Հայաստանում սպանությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ.-ի 9 ամսիներին արձանագրվել է 905 դեպք, որը 170%-ով ավելին է, նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 335 սպանության դեպք։
ՀՀ-ում սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 128 դեպք՝ նախորդ տարվա 78-ի փոխարեն։ Գրանցված հանցագործություններից 68-ը եղել են միայն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Ընդհանուր առմամբ, անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը 5 389 է, նախորդ տարվա 4 900-ի փոխարեն։