Շվեյցարիան անհանգստացած է բռնության սրմամբ, հսկայական ճնշում է գործադրվել Ղարաբաղի բնակչության վրա

Շվեյցարիան անհանգստացած է բռնության սրմամբ, հսկայական ճնշում է գործադրվել Ղարաբաղի բնակչության վրա. այդ մասին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց Շվեցարիայի ներկայացուցիչը։
«Իրավիճակը շատ փխրուն է։ Անհասկանալի է, թե ինչպես են կատարվելու (Ղարաբաղի բնակիչների) իրավունքների և անվտանգության ոլորտում միջազգային պարտավորությունները։ Մարդասիրական օգնության առաքումը չպետք է խոչընդոտվի։
Կոչ ենք անում կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Խաղաղությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և (ազգային) փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա»,- հայտարարեց նա։