ԹԵՍՏ. հիշու՞մ եք արդյոք հայտնի սերիալները

«Կլոն» բրազիլական հեռուստանովելը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։
Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Հեռուստասերիալ հրավիրվել են թմրանյութերից քիմիական կախվածությունը հաղթահարած իրական անձինք, որոնք պատմել են իրենց պատմությունը։