ԱԽ քարտուղարն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԱԽ քարտուղարն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Հայտնել է ԱԽ գրասենյակը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և կարևորել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմաոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Շեշտվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը: