Միրզոյանի «բարգավաճումը»՝ երկրաչափական պրոգրեսիայով

Միրզոյանի «բարգավաճումը»՝ երկրաչափական պրոգրեսիայով

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, ով այս իշխանության տարիներին «բարգավաճում» է երկրաչափական պրոգրեսիայով: 

Միրզոյանի «համեստ» առանձնատունը 

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով (280 հազար ԱՄՆ դոլարով)։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։
Կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից, պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։ 

Սեփականության վերաբաժանում 

Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է «նախկինների» թալանը վերադարձնելու, երկրում արդարություն հաստատելու անհրաժեշտության մասին, իրականում՝ երկրում տեղի է ունենում սեփականության տոտալ վերաբաժանում, ինչի հետևանքով երկրաչափական պրոգրեսիայով շարունակում են հարստանալ Փաշինյանի մերձավորները: Եվ Արարատ Միրզոյանի առանձնատուն գնելու մասին բացահայտումը դրա վառ օրինակն է:

Վահրամ Բագրատյան