Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը վկայում է ԵՄ առաքելության անարդյունավետության մասին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը վկայում է ԵՄ առաքելության անարդյունավետության մասին

Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայողների մահվան դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է Հայաստանում ԵՄ առաքելության անարդյունավետությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Սոթք գյուղում հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են էսկալացիայի, լարվածության և էլ ավելի մեծ մարդկային զոհերի։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ հաստատեց կառույցի ցածր արդյունավետությունը»,- ասաց դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջված է համարում «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման կանոնավոր, ռիթմիկ աշխատանքը՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ»:

«Մենք նույնպես կողմ ենք սահմանային գոտում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուն: Այստեղ գնդակը Երեւանի կողմն է: Կազմակերպության մյուս անդամ երկրներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ քայլին»,- եզրափակեց դիվանագետը:

Զախարովան նաև նշել է,որ Մոսկվան հանդես է գալիս Լաչինի միջանցքով և Ակնայով (Աղդամ) մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին․

«Մենք նաև կոչ ենք անում խուսափել խնդրի քաղաքականացումից։ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով պարբերական հռետորաբանությունն անընդունելի է, այն հարվածում է  Լեռնային Ղարաբաղումօգնության կարիք ունեցող մարդկանց»,- եզրափակել է դիվանագետը։