Բաքուն և Երևանը առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում․ Բայրամով

Բաքուն և Երևանը առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում․ Բայրամով

Բաքուն և Երևանը առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բայրամովն ասել է, որ «Հայաստանի Սահմանադրության դրույթները հանդիսանում են պայմանագրի կնքման հիմնական խոչընդոտը»։

«Աշխատանքներ են տարվում փաստաթղթի նախագծի համաձայնեցման ուղղությամբ, սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանին տարածքային պահանջները հիմնական խոչընդոտն են»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։