Ո՞ր սխալների պատճառով Իսրայելը չի կարողացել կասեցնել ՀԱՄԱՍ-ի հարձակումը

Ո՞ր սխալների պատճառով Իսրայելը չի կարողացել կասեցնել ՀԱՄԱՍ-ի հարձակումը

Պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի տարածք ներխուժումը հնարավոր է դարձել «անվտանգության բազմաթիվ խախտումների» պատճառով, որոնք թույլ են տվել իսրայելական հետախուզական ծառայություններն ու զինվորականները։ Գրել է The New York Times-ը՝  հղում անելով իսրայելական անվտանգության չորս բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվել։

Խախտումների թվում NYT-ի զրուցակիցները նշել են՝

․ հետախուզության պաշտոնյաների ձախողումը վերահսկել ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող հիմնական կապի ուղիները,

․ կախվածությունը սահմանային հսկողության սարքավորումներից, որոնք հարձակվողները հեշտությամբ անջատել էին, ինչը թույլ էր տվել նրանց գրոհել ռազմական բազաները և սպանել զինվորներին իրենց մահճակալներում,

․ հրամանատարների կենտրոնացումը մեկ սահմանային բազայում, որը գրավվել էր ներխուժման սկզբնական փուլում, ինչը խզել էր կապը մնացած զինված ուժերի հետ,

ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդների «մասնավոր ուղիներով» արված հայտարարություններն այն մասին, որ նրանք հարձակում չեն նախապատրաստում (իսրայելական հետախուզությունն այժմ ստուգում է, թե արդյոք դրանք իրական են, թե ոչ):

Ըստ NYT-ի երկու աղբյուրների՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի ներխուժումը սկսելուց քիչ առաջ հետախուզությունը պաղեստինյան զինյալների որոշ ալիքներում «ակտիվության աճ» է հայտնաբերել: Իսրայելի հետախուզական ծառայություններն ահազանգ են փոխանցել Գազայի հատվածի հետ սահմանին տեղակայված զինվորականներին, սակայն նրանք չեն արձագանքել․ կա՛մ չեն ստացել նախազգուշացումը, կա՛մ չեն կարդացել։