Ադրբեջանի զորքերը սահմանամերձ շրջաններից դուրս բերելու մասին Հայաստանի պահանջը մերժվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Ադրբեջանի զորքերը սահմանամերձ շրջաններից դուրս բերելու մասին Հայաստանի պահանջը մերժվել է․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին լրագրողներին ասել էհայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին վերաբերող հարցին, գրում է trend.az գործակալությունը։

«Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ դրան (սահմանազատմանը) հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացը սկսելն ինքնին արդեն լավ քայլ է»,- հավելել է Բայրամովը: հարցին։

«Մի կետ նշեմ. մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից։ Բայց Ադրբեջանը դրսևորել է սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում։