Գիտնականները նշել են մթերքներ, որոնցից պետք է խուսափել

Բրիտանացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի տեւողության վրա։
Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր 40 տարի հետո հրաժարվել են մի շարք մթերքներից, զգալիորեն ավելի երկար են ապրել, քան նրանք, ովքեր շարունակում են դրանք օգտագործել։ Այս մասին գրել է Nature Food ամսագիրը։
Մարդկանց կյանքի տեւողությունը, ովքեր հրաժարվել են վերամշակված մսից ու քաղցր ըմպելիքներից, մոտ 10 տարով ավելի երկար է եղել, քան նրանց կյանքի տեւողությունը, ովքեր իրենց չեն հերքել այդ մթերքների օգտագործումը: Նրանց սննդակարգը ներառել է մրգեր, բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն և ընկույզ:
Գիտնականները նշել են, որ երբեք ուշ չէ սննդակարգը փոխելու համար։ Նույնիսկ եթե դա անեք 70 տարեկանում, կարող եք դրական արդյունքներ ստանալ: Նման մարդն իր կյանքը կերկարացնի առնվազն 5 տարով։