ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով հատուկ համակարգողը ժամանել է ՀՀ

Հայաստան է ժամանել դեսպան Ջեյմս Օ՛ Բրայենը, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։
Հունիսի 29-30-ը, Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։