Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի  Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի տեղադրված   անցակետի վերաբերյալ։

«Ֆրանսիան ցավում է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ անցակետ է ստեղծել, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են»,- ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: