Օկուպացված Ստեփանակերտում և Իվանյանում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել․ ովքե՞ր են նրանք

Օկուպացված Ստեփանակերտում և Իվանյանում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել․ ովքե՞ր են նրանք

Օկուպացված Ստեփանակերտում, Իվանյանում, ինչպես նաև  Տերտերում Ադրբեջանը ժամանակավոր պարետներ է նշանակել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին կոլեգիայի նիստում ասել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը:

Օկուպացված Իվանյանի հրամանատար է նշանակվել գնդապետ Զաուր Նաբիևը,  Տերտերի շրջանի հրամանատար՝ գնդապետ Էլչին Գասիմովը, իսկ  օկուպացված Ստեփանակերտի հրամանատար՝ ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:

Օկուպացված Ստեփանակերտում ստեղծվել է քաղաքային ոստիկանության բաժին: