Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել

Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ջրամբարի ափամերձ հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ. Գ.-ի (ծնված 1989 թ.) դին մոտեցրել են (մոտ 500 մ) դի տեղափոխող ավտոմեքենային: