Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին պատմել է հայրենիքի ու իր մասին

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին պատմել է հայրենիքի ու իր մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» Where are you from (Որտեղից ես) հաղորդաշարի ժամանակ պատմել Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ավանդույթների մասին։

Տեսահոլովակի սկզբում Մխիթարյանը թղթի վրա  նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։

Առաջին անգամ Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս այցելել Սևանա լիճ, Խոր Վիրապ, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։ նա խորհուրդ է տալիս այցելել նաև հայկական ռեստորաններ «լավ հաց ուտելու» համար։

Հենրիխ տեսահոլովակում պատմում է նաև իր հոր` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։ 

«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։