Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների համախմբումը ընթացքի մեջ է. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ

Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների համախմբումը ընթացքի մեջ է. ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ համահիմնադիր Միքայել Համբարձումյանը գրել է․

«Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների միջավայրում համախմբումը բնականոն ընթացքում է, կյանքի է կոչվում ԱԱԾ պահեստազորի սպաների միության կողմից այսօր հնչեցված ուժերի մոբիլիզացիայի հրապարակային կոչը:

Իմ տպավորությամբ մեր գործընկերներից շատերը իսկապես տրամադրված են համախմբվելու և խնդիրները մեկտեղ լուծելու վճռականությամբ: Ազատության հրապարակում տիրող բարձր տրամադրությունը վկայում է, որ ընդդիմության քայլերը նպատակային ու ճիշտ են հաշվարկված:

Հուսամ, որ պահեստազորում գտնվող մեր մյուս բարձրաստիճան սպաները ևս կմիանան մեր նախաձեռնությանը»: