Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Mediahub.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ Ումրշատյանը նախկինում աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ: