Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ Լավրով

Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ Լավրով

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը:Անթալիայում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է, որ երբ ՀԱՊԿ-ը, արձագանքելով Երևանի խնդրանքին, ուղարկել է փորձագետների առաքելությունը՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար։

Ըստ նրա՝ առաքելությունը վերադարձել և առաջարկել է դիտորդների խաղաղապահ առաքելություն տեղակայել Հայաստանի տարածքում, Ադրբեջանի հետ սահմանին։ «2022 թվականի աշնանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Երևանում կայացած արտգործնախարարների հանդիպմանը, բառ առ բառ, մինչև վերջին ստորակետը համաձայնեցրինք ՀԱՊԿ խաղաղապահների մանդատի տեքստը Հայաստանի տարածքում»,- շարունակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Մինչև ուշ երեկո սրանով ենք զբաղվել, բոլորը հաստատել էն, որ փաստաթուղթը պատրաստ է։ Առավոտյան այն ներկայացվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի, պետությունների ղեկավարների հաստատմանը։ Բոլորը կողմ են եղել, բայց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, լինելով նիստի նախագահող, ասաց, որ փաստաթուղթը չի գոհացնում Երևանին, քանի որ ՀԱՊԿ-ը հանդես չի եկել Ադրբեջանի գործողությունների կտրուկ դատապարտմամբ»,- հայտնել է Լավրովը։