Կյանքից հեռացել է TikTok աստղը, որը պայքարում էր քաղցկեղի դեմ

Կյանքից հեռացել է TikTok աստղը, որը պայքարում էր քաղցկեղի դեմ

TikTok-ի աստղ, երգչուհի Քեթ Ջենիսը, ով պայքարում էր քաղցկեղի դեմ, չի հաղթահարել հիվանդությունը։ Նրա մահվան մասին ընտանիքը հայտնել է ինստագրամյան էջով։

«Այս առավոտ, իր մանկության տնից, իր սիրող ընտանիքով շրջապատված, Քեթը խաղաղ քայլեց դեպի իր երկնային արարչի լույսն ու սերը»,- ասվում է երգչուհու էջում հրապարակված գրառման մեջ։

Ջենիսի ընտանիքը շնորհակալություն է հայտնել նրա երկրպագուներին կյանքի վերջին ամիսներին ստացած սիրո համար։ «Քեթը տեսել է, որ իր երաժշտությունը հասնում է այնպիսի մակարդակի, ինչպիսին նա երբեք չէր սպասում, և հանգստացել է, իմանալով, որ նա շարունակելու է ապահովել իր որդուն իր երաժշտության միջոցով: Առանց բոլորիդ դա հնարավոր չէր լինի»,- եզրափակել են երգչուհու հարազատները։

Հունվարին Քեթ Ջանիսը TikTok-ում տեսանյութ էր հրապարակել, որում անդրադարձել էր սարկոմային։ «Իմ վերջին ուրախությունը կլինի, եթե դուք իմ կենսագրության մեջ պահպանեք Dance You Outta My Head երգը և լսեք այն, քանի որ ամբողջ հասույթը կտրամադրվի իմ 7-ամյա որդուն»,- հայտնել էր նա: Փետրվարի 29-ի դրությամբ երգը Spotify-ում ունի 12,8 միլիոն հոսք և զբաղեցրել է առաջին տեղը TikTok Billboard Top 50-ում: