Գերմանիայի գավաթ․ «Քյոլնը» դուրս մնաց պայքարից, Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Գերմանիայի գավաթ․ «Քյոլնը» դուրս մնաց պայքարից, Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

«Քյոլնը» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից՝ 1/32 եզրափակիչում չհաղթահարելով «Յան Ռեգենսբուրգի» արգելքը։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստները՝ 4:3։

«Քյոլնի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինվեց 56-րդ րոպեին։