Ջուր չի լինի

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մարտի  14-ին ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի  Արմավիր քաղաքի Գայի փողոցի, Գայի 1 Նրբ. 41 փ., Սայաթ-Նովա 1-7 նրբանցքների, Արարատյան  1-1/1, 3,5 կենտ համարի շենքերի,  Շահումյան   4, 14, 16, 39 շենքերի, Սահմանապահներ  6Ա, 45-47 շենքերի, Գործարանային  1, 2 շենքերի ջրամատակարարումը: 
 
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մարտի  14-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի, Հանրապետության 1-4 նրբանցքների, Պ.Սեվակ, Ավ.Իսահակյան, Մ.Մաշտոց, Կոմիտաս, Վ.Տերյան, Թամանյան, Հ.Թումանյան, Գորկու փողոցների, Գորկու 1-5 նրբանցքների, Սահմանապահներ փողոցի, Սահմանապահներ 1-5 նրբանցքների ջրամատակարարումը: 

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  մարտի  13-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Կիլիկիա թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: