«Չելսին» համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը հետ

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Նիդեռլանդների հավաքականի 27-ամյա կենտրոնական պաշտպան Նաթան Ակեի հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին՝ ակնկալելով 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նաթան Ակեն «Չելսիի» համակարգում է եղել 2011-2015-ին, հետագայում խաղացել է անգլիական «Ռեդինգում», «Ուոթֆորդում», «Բորմութում»։ Նա «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է 2020 թվականից։