ՀՀ նախագահը պարգևատրել է Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին

ՀՀ նախագահը պարգևատրել է Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ 

Մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին: