Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Պալերմոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 129-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Իտալիայի Պալերմո քաղաքում ընթացող մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Երկրորդ շրջանի խաղում նա զիջել է իտալացի Լյուսիա Բրոնցետիին` 1:6, 3:6:
Հանդիպումը տևել է 1 ժամ 8 րոպե։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Բրոնցետին կխաղա ֆրանսուհի Կարոլին Գարսիայի հետ։