Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ասել Նարեկ Մալյանը. մեսիջ դատարանի դահլիճից

Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ասել Նարեկ Մալյանը. մեսիջ դատարանի դահլիճից

Հասարակական֊քաղաքական գործիչ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստն էր այսօր։ Մալյանը ելույթ ունեցավ, բայց դրանից զատ նաև, ըստ ամենայնի, մեսիջ փոխանցեց այն գրքի միջոցով, որը կարդում էր նիստերի դահլիճում։

Ի՞նչ էր կարդում նա։ Մալյանը չէր էլ թաքցնում և MediaHub-ը ֆիքսեց այն մեսիջը, որ փոխանցվեց. իտալացի դատական հոգեբույժ, դասախոս, Քրեական իրավունքի մարդաբանական դպրոցի հիմնադիր Չեզարե Լոմբրոզոյի "Հանճարեղություն ու ցնորք" աշխատությունը։ 

Նա, մասնավորապես, հիմնադիրն է այն տեսության, որ հանցագործությունը բնածին երևույթ է։ Ըստ Լոմբրոզոյի` հանցագործ ոչ թե դառնում են, այլ ծնվում։