Դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր սարսափելի կեցվածքը որևէ ձևով չեն օգնելու․ Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի հարցին որևէ կերպով չի խառնվելու, որից հետո շրջափակված և լիովին միայնակ մնացած Արցախը հանձնվում է։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Անկախ այն հանգամանքից, թե այս ամբիոնից ինչ ծանրության մեղադրանքներ կհնչեն, ով իր կաշին ու իշխանությունը փրկելու համար ժողովրդի նկատմամբ էլ ինչ թշնամություն կանի ՝ մեկ է, պատմությունն ու իրականությունը արձանագրել է և պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու: Դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրներն ու ձեր սարսափելի կեցվածքը որևէ ձևով ձեզ չեն օգնելու»,- շեշտեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում