Թոշակների բարձրացումը շռայլություն չէ. Նարեկ Մրտչյան

Մենք հայտարարել ենք, որ եկող տարվա հուլիսին բարձրացնելու ենք թոշակները ևս երեք հազար դրամով։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում թոշակները բարձրացվել են և նույն գործելաոճով են շարունակելու։

«Թոշակների բարձրացումը շռայլություն չէ, պետության պարտավորությունն է, քանի որ մենք սոցիալական երկիր ենք ու ունենք Կառավարության ծրագիր, որտեղ այն հստակ ամրագրված է։ Մենք տարբեր հայտարարություններ ենք արել, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի սոցիալական ճնշումները մեղմվեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում