Իլոն Մասկը դատի կտա Սորոսի հիմնադրամին

Իլոն Մասկը դատի է տալու Սորոսի հիմնադրամին՝ նրան մեղադրելով ստի միջոցով խոսքի ազատությունը ճնշելու փորձի մեջ։
Պատճառը լրագրող Բեն Սկալանի հոդվածն էր, որը պնդում էր, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները մասնավորապես մեղադրում են Իռլանդիայի և Շոտլանդիայի քաղաքական գործիչներին «ատելության խոսք» օգտագործելու մեջ։
Հիմնադրամի նպատակն է ստիպել իշխանություններին սահմանափակել խոսքի ազատությունը՝ ընդհուպ մինչև «ատելության խոսքի կիրառման համար դատապարտվածների» տներում ոստիկանական խուզարկություններ իրականացնելու, նրանց անձնական հեռախոսներն ու համակարգիչները ստուգելու հնարավորությունը։
«X(նախկինում՝ Twitter) ընկերությունը իրավական միջոցներ կձեռնարկի դա դադարեցնելու համար: Ես չեմ կարող սպասել, որ դատական գործընթացը սկսվի»,- գրել է Մասկը։