Որ երեխեքը գնում էին մեռնելու, ինչի՞ չէիք ասում՝ չի կարելի․ զոհվածի մայրը՝ ոստիկանին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այս պահին Եռաբլուրում են:

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր՝ նրանք ծրագրում են երթ  իրականացնել դեպի Սյունիք, որպեսզի տեղում պարզեն, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավարոցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։ 
Սակայն ինչպես երևում է մեր տեսանյութից՝ ոստիկանները խոչընդոտում են ծնողների մուտքը Եռաբլուր:

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք, տեղում պարզելու համար, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։