Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունները վերահսկելու միջոցներ ձեռք կբերի

2023 թվականի պետական բյուջեով ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:
«Մրցույթն արդեն իսկ հայտարարվել է, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի 7-ին բացելու ենք հայտարարված մրցույթը», - 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը: