Հանրային հեռուստատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ

Հանրային հեռուստատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին ալիք-ի լրատվական բլոկը վաղուց վերածվել է կառավարության աշխատակազմի սովորական բաժնի։

Այն որ Ռուբեն Վարդանյանը և Մանե Թանդիլյանը լուսաբանման սև ցուցակում են, մեզ համար ակնհայտ է, որը չենք էլ քննարկում։

Իշխանական քաղաքական գործիչներ և գործիքներ կան, որ փաստացի բնակության տեղեկանք ուզես, Առաջին ալիքի հասցեն կնշեն։

Բայց սրա մասին չի ասելիքս։

Հանրային հեռուստատեսությունը արդեն մի տարի է դարձել է Տիգրան Ավինյանի քարոզչական թիմի մասնաճյուղ, բայց ամեն ինչին չափ ու սահման կա։

Երեկ կառավարությունը նշանակում է Երևանի ավագանու ընտրություններ ու հենց նույն օրը Ավինյանը Պետրոսի հյուրն է՝ վերնագիրը «Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին»:

Տիգրան Հակոբյան, խնդրում եմ պարզաբանել, ինչու՞ է Առաջին ալիքը ոչ քարոզչական ժամանակահատվածում զբաղվում քարոզչությամբ՝ չպահպանելով լուսաբանման հավասարությունը»։