Կադրային քաղաքականության թշվառությունը

Կադրային քաղաքականության թշվառությունը

Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակ դրսևորումներից մեկը կադրային քաղաքականությունն է՝ առհասարակ զուրկ մերիտոկրատիայի բաղադրիչից:

Անցած տարեվերջին Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Միսակ Բալասանյանը այդ պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերին։ Նա Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։
Հայաստան դիվանագիտության պատմության մեջ նման կարճ պաշտոնավարում չենք հիշում:

Գործող իշխանությունը հասել է «աննախադեպ» հերթական «նշաձողին»՝ դիվանագիտական ծառայությունը դարձրել է ներքաղաքական կյանքի պատանդ:

Միսակ Բալասանյանը դեսպան նշանակվեց քաղաքական առևտրի արդյունքում. նրա հոր հովանավորությունը վայելող կուսակցությունը պետք է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զիջեր ՔՊ-ին, ավելի ստույգ՝ Աննա Հակոբյանի ազգականին:

Այս առևտրի մեջ ինչ-որ բան չստացվեց, Փաշինյանն էլ որոշեց հետ կանչել դեսպանին՝ չունենալով դիվանագիտական նրբանկատություն, որ նման անտակտ որոշումը կարող է վիրավորել Իրաքի մեր գործընկերներին:

Կառավարության այսօրվա որոշմամբ, Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-ի հոկտեմբերի 21-ից զբաղեցնում էր Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։ Թե ինչպիսի քաղաքապետ է եղել Խուդաթյանը, կարող են գնահատել նրա համաքաղաքացիները, բայց արձանագրենք, որ նրա հիմնական «արժանիքը» Փաշինյանի սանիկ լինելն է:

Վահրամ Բագրատյան