Որովայնի վնասվածքի պատճառով Նադալը հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնի կիսաեզրափակչին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնի կիսաեզրափակչին։ Թեյլոր Ֆրիցի հետ քառորդ եզրափակչի խաղից հետո բուժզննման արդյունքում պարզվել է, որ Նադալի մոտ որովայնի մկանների պատռվածք կա: Թենիսիստը, չնայած դրան, պատրաստվում էր խաղալ Կիրյոսի դեմ, սակայն, ի վերջո, հրաժարվեց այս մտքից։
Այսպիսով՝ ավստրալացի Նիկ Կիրյոսը, ով պետք է խաղար իսպանացու հետ, առանց պայքարի դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Նովակ Ջոկովիչ – Քեմերոն Նորի հանդիպման հաղթողի հետ։ 27-ամյա ավստրալացու համար սա կլինի «Մեծ սաղավարտի» առաջին եզրափակիչը կարիերայում։