Apple-ը խոստովանել է, թե որն է iPhone 12-ի թերությունը

Apple-ը խոստովանել է, թե որն  է  iPhone 12-ի թերությունը

Apple-ն օգտատերերին առաջարկել է անվճար փոխարինել թերի iPhone 12 և iPhone 12 Pro սմարթֆոնները։ Այս մասին հայտնում է 9to5mac հրատարակությունը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ամերիկյան ընկերությունը նկատել է 2020 թվականին թողարկված սմարթֆոնների զգալի թերությունը։ Խնդիրը կապված է սարքի բարձրախոսի  հետ,  թերությունը թույլ չի տալիս սարքն օգտագործել ձայնային զանգերի ժամանակ։

Apple-ը որոշել է մեկ տարով երկարաձգել նման սարքերի անվճար սպասարկման ծրագիրը։ Այսպիսով, գաջեթների սեփականատերերը հնարավորություն կունենան սարքը վերանորոգել  գնման օրվանից երեք տարվա ընթացքում։ «Սա «iPhone 12» և «iPhone 12 Pro» օգտատերերին լրացուցիչ մեկ տարի է տալիս այս խնդիրը լուծելու համար», – նշել են պորտալի հեղինակները։

Ամերիկյան ընկերության հայտարարության մեջ նաև ասվում է, որ խնդրահարույց սարքերն արտադրվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլը։  Թերությունը, ըստ մասնագետների, վերաբերում է սմարթֆոնների «շատ փոքր տոկոսին»։  Այդ շարքի շարքի մյուս սարքերը՝ iPhone 12 mini և iPhone 12 Pro Max, ենթակա չեն սպասարկման ։