Նոր Hyperscrape վիրուսը գողանում է Microsoft-ի եւ Google-ի փոստի տվյալները

Նոր Hyperscrape վիրուսը գողանում է Microsoft-ի եւ Google-ի փոստի տվյալները

Microsoft-ի, Gmail-ի եւ Yahoo!-ի օգտատերերի էջերը վտանգի տակ են հայտնվել նոր Hyperscrape վիրուսի պատճառով, որն օգրագործվում է իրանական Charming Kitten հաքերային խմբի կողմից, հայտնում է Bank Info Security պորտալը։

Հաղորդվում է, որ նախքան Hyperscrape-ն օգտագործելը հաքերները պետք է մուտք գործեն զոհի էջ կամ կոտրեն այն: Այնուհետեւ հաքերները հեռակա կարգով  չարամիտ ծրագիրը վերբեռնում են համակարգի մեջ։

Հայտնի է, որ ծրագիրն ունի բոլոր անհրաժեշտ գործառույթները զոհի փոստարկղի ներսում տվյալներ հավաքելու համար։ Բացի այդ, վիրուսը կարողանում է ջնջել հաղորդագրությունները Google-ի անվտանգության ծառայությունից, որոնցում օգտատերին նախազգուշացվում է կասկածելի ակտիվության մասին։ Եթե ​​տուժողի փոստարկղում որեւէ նամակ չկարդացված է, ապա վիրուսը սկզբում մտնում է այդ նամակի մեջ, ներբեռնում է ամբողջ տեղեկատվությունը, այնուհետեւ այն կրկին որպես չկարդացված հաղորդագրություն է նշում՝ իր գործունեությունը թաքցնելու համար: Նյութը գրելու պահին վիրուսից տասնյակ մարդիկ են տուժել։